Jump to content

Մեսրոպ Տեր-Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Տեր-Մովսիսյան

Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Փարսադան
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյան
Ծնվել է 1865 մայիսի 7
Ծննդավայր Շիկահող, Հայաստան Հայաստան
Մահացել է 1939, հունիսի 3
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Կրթություն Շուշիի թեմական դպրոց, Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, Դորպատի համալսարան
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս


Մեսրոպ (ավազանի անունը՝ Փարսադան) Վարդանի Տեր-Մովսիսյան (մայիսի 7, 1865(1865-05-07) կամ 1865[2], Շիկահող, Հայաստան - հունիսի 3, 1939(1939-06-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասիրության մագիստրոս, հոգևոր գործիչ, եկեղեցական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Վարդանի Տեր-Մովսիսյանը ծնվել է 1865 թվականին Շիկահող գյուղում։ Կրթություն է ստացել Շուշիի թեմական դպրոցում (1885), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1890), Դորպատի համալսարանում։ Դորպատի համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Վիեննա և որոշ ժամանակ թղթակցել տեղի Մխիթարյան հայրերի կողմից հրատարակվող «Հանդէս ամսօրեայ» պարբերականին։ 1892 թվականին մեկնել է Փարիզ և որոշ ժամանակ անց հրավիրվել էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ որպես հայագիտության դասախոս[3]։ 1898 թվականի ապրիլի 24-ին ձեռնադրվել է աբեղա, իսկ հունիսի 21-ին նշանակվել է նորընտիր Խրիմյան Հայրիկ կաթողիկոսին Երուսաղեմից էջմիածին ուղեկցող պատգամավորության անդամ։ Նույն թվականի մայիսին սատացել է վարդապետի աստիճան։ 1895 թվականին նշանակվել է Երևանի թեմական դպրոցների տեսուչ, իսկ մեկ տարի անց՝ Շուշիի թեմական դպրոցների տեսուչ։ Վերապատրաստվել է Վիեննայում, Փարիզում, Երուսաղեմում, Լոնդոնում, Բեռլինում, Վենետիկում։ Մագիստրոսի գիտական աստիճանը ստացել է 1902 թվականին՝ Պետերբուրգում։ Նրա աշխատության թեման եղել է «Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմությունը»։ Տեր-Մովսիսյանի ջանքերով Հայաստանում վերաբացվել են հայկական դպրոցները վերադարձվել եկեղեցական կալվածքները[4]։ 1908 թվականի սեպտեմբերին նշանակվել է էջմիածնի Սինոդի անդամ։ Մեկ տարի անց Կ. Պոլսից Ս. էջմիածին է ուղեկցել նորընտիր կաթողիկոս Մատթևոս Բ Իզմիրլյանին, և նույն թվականի հոկտեմբերին ստացել ծայրագույն վարդապետի աստիճան։ 1909 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Տեր-Մովսիսյանի ջանքերով 1908— 1911 թվականներին կառուցվել է Ս. էջմիածնի մատենադարանի շենքը։

Գորիսի այս տանը 1870-1882 թվականներին ապրել է Մեսրոպ Մագիստրոս արք․Տեր-Մովսիսյանը

1911— 1913 թվականներին եղել է Էջմիածնի մատենադարանապետը։ 1913-1916 թվականների եղել է Վրաստանի և Իմերեթիայի, իսկ 1917 թվականից Աստրախանի թեմական առաջնորդ։

Առաջին աշխարհամարտի տարիների գործուն մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը, նյութական աջակցություն է ցույց տվել մարտիկներին, վիրավորներին ու փախստականներին, տարբեր քաղաքներում հանգանակություն է արել արևմտահայ գաղթականների ու որբերի համար։ 1922-1932 թվականներին գլխավորել է Պարսկա-Հնդկաստանի թեմը։

130-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։

Տեր-Մովսիսյանը մահացել է 1939 թվականին Երևանում։ 1989 թվականին նրա աճյունը տեղափոխվել և ամփոփվել է էջմիածնի Ս. Գայանե վանքի միաբանական գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Մեսրոպ Վարդանի Տեր-Մովսիսյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. One, Studio. ««Սյունիք»․ պատմության նոր էջ». www.zangezur.tv (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՃ3ՈԻՆԸ ԳՏՆՈԻՄ է ԻՐ ԱՐԺԱՆԻ ՏԵՂԸ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]